Կանոններ և մասնակցության պայմաններ
1.1. Ակցիայի կազմակերպիչն է «ՖԱՍՏՖՈՒԴ» ՓԲԸ-ն (ՀՎՀՀ՝ 02701587) (այսուհետ՝ Կազմակերպիչ):
1.2. Ակցիան անցկացվում է 11.06.2026թ.-ից մինչև 19.07.2026թ.-ը ներառյալ:
1.3. Ակցիան հանդիսանում է ապրանքների և ծառայությունների գովազդման նպատակով իրականացվող գովազդային ակցիա:
1.4. Ակցիային մասնակցելով՝ մասնակիցը լիովին և անվերապահորեն ընդունում է սույն պայմանները։
2.1. Ակցիային կարող են մասնակցել բոլոր ֆիզիկական անձինք։
2.2. Կազմակերպչի աշխատակիցները, ակցիայի կազմակերպման մեջ ներգրավված անձինք և նրանց անմիջական ընտանիքի անդամները կարող են չթույլատրվել մասնակցել:
2.3. Մասնակցությունը անվավեր է, եթե իրականացվել է խարդախ կամ կանոններին հակասող եղանակով։
3.1. Մասնակցության համար անհրաժեշտ է հատուկ ֆուտբոլային կոմբոյի ձեռքբերումը:
3.1.1. Հյուրը գնում է հատուկ ֆուտբոլային կոմբոն Պիցցա Հաթի ռեստորաններից, www.pizza-hut.am-ից կամ առաքման գործակալներից:
3.2. Յուրաքանչյուր գնման դիմաց տրամադրվում է մեկ մասնակցության կոդ:
3.3. Մեկ անձը մեկից ավել պատվերի դեպքում կարող է ստանալ մեկից ավելի կոդեր:
3.4. Կոդերը և QR-ը դեպի տելեգրամ ալիք նախապես տպագրված և տեղադրված են պիցցայի տուփերը իրար միացնող ստվարաթղթե ծածկոցի վրա:
4.1. Յուրաքանչյուր կոդ եզակի է:
4.2. Յուրաքանչյուր կոդ կարող է օգտագործվել միայն մեկ անգամ:
4.3. Կեղծված, փոփոխված կամ չարտոնված եղանակով ձեռք բերված կոդերը համարվում են անվավեր:
4.4. Կազմակերպիչն իրավունք ունի արգելափակել կասկածելի կոդերը։
4.5. Հյուրը անհատական մասնակցության կոդը կարող է մուտքագրել հատուկ մրցույթի համար տելեգրամյան ալիքում՝ https://t.me/pizzahut_arm_bot, որը գնորդը կգտնի պաշտոնական կայքում, ինչպես նաև QR-ը սքանավորելուց հետո:
5.1. Մինչև ակցիայի մեկնարկը ձևավորվում է մասնակցության կոդերի բազա:
5.2. Կոդերի մի մասին պատահականության սկզբունքով վերագրվում է շահող կարգավիճակ և համապատասխան նվեր:
5.3. Կոդի մուտքագրման դեպքում համակարգն անմիջապես ցուցադրում է արդյունքը:
5.4. Կազմակերպչի տվյալների բազան հանդիսանում է որոշիչ աղբյուր։
Ընդհանուր շահումների քանակը՝ 203 հատ։
Կազմակերպիչն իրավունք ունի օբյեկտիվ անհրաժեշտության դեպքում նվերը փոխարինել նույն կամ ավելի բարձր արժեք ունեցող այլ նվերով։
7.1. Հաղթողը պետք է ներկայանա Pizza Hut-ի Տիգրան Մեծ 15/6 մասնաճյուղ:
7.2. Պետք է ներկայացվեն անձը հաստատող փաստաթուղթը և հաղթող կոդը պարունակող էլեկտրոնային հաղորդագրությունը:
7.3. Կազմակերպիչն իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ նույնականացման նպատակով:
7.4. Նվերները պետք է ստացվեն մինչև 31.08.2026 թվականը:
7.5. Սահմանված ժամկետում չպահանջված նվերները կարող են չտրամադրվել։
7.6. Եթե հաղթող մասնակիցը սահմանված ժամկետում չի ստանում իր շահումը, Կազմակերպիչն իրավունք ունի իր հայեցողությամբ տնօրինել տվյալ նվերը, այդ թվում՝ օգտագործել այն հետագա գովազդային արշավներում կամ այլ նպատակներով:
8.1. Մասնակիցը համաձայնում է իր անձնական տվյալների մշակմանը:
8.2. Տվյալները մշակվում են ակցիայի կազմակերպման, հաղթողների նույնականացման և նվերների տրամադրման նպատակներով:
8.3. Տվյալների մշակումն իրականացվում է Կազմակերպչի Գաղտնիության քաղաքականության համաձայն։
9.1. Շահումների հետ կապված հարկային պարտավորությունների առկայության դեպքում դրանք կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
10.1. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում ինտերնետային, ծրագրային կամ տեխնիկական խափանումների համար:
10.2. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում սխալ էլեկտրոնային հասցեների, հաղորդագրությունների չստացման կամ կոդի կորստի համար:
10.3. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների համար։
11.1. Կազմակերպիչն իրավունք ունի հեռացնել մասնակցին ակցիայից, եթե առկա են խարդախության, չարաշահման կամ կանոնների խախտման հիմնավոր կասկածներ:
11.2. Նման դեպքերում շահումը կարող է չեղարկվել։
12.1. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում ֆորս-մաժորային հանգամանքների հետևանքով առաջացած ուշացումների կամ ակցիայի դադարեցման համար։
13.1. Կազմակերպիչն իրավունք ունի փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել ակցիան՝ հրապարակելով համապատասխան տեղեկատվություն:
13.2. Փոփոխությունները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
14.1. Ակցիայի հետ կապված բոլոր հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
14.2. Վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհամաձայնության դեպքում՝ ՀՀ իրավասու դատարաններում։